Նախկին պատգամավորին դատի են տվել. տանում են հարկադիր սնանկացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 16-ին Վազգեն Պողոսյանը դիմում է ներկայացրել սնանկության դատարան, որպեսզի դատարանը սնանկ ճանաչի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Արարատի Պողոսանին:

Արդյունքում սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանը ուսումնասիրել է դիմումը եւ ծանոթանալով դիմումին ներկայացված փաստաթղթերին` գտել է որ դրանք ներկայացվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի դիմումը պետք է ընդունել վարույթ:

Նշենք, որ Ալեքսանդր Պետրոսյանը պատգամավոր է ընտրվել 1999թ. թիվ 44 ընտրատարածքից։ Եղել է ԱԺ սոցիալական,առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ինչպես նաեւ ՀՀԿ անդամ։

Ք.Մ.




Լրահոս