Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը կքննարկվի ԵԽԽՎ-ում. օրակարգը հաստատվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:

Քվեարկության արդյունքներն են՝ 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ:

Նշենք, որ հայ ռազմագերիների հարցը կքննարկվի վաղը:

Հիշեցնենք, որ այսօր ArmLur.am-ը գրել էր, որ այսօր ԵԽԽՎ օրակարգում ներառվելու էր հայ ռազմագերիների հարցը:




Լրահոս