ArmLur.am-ը հայտնել էր, որ ոստիկանությունն Աջափնյակ վարչական շրջանի շինարարների փողոցից մի խումբ երիտաարդների է բերման ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին:
Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն քննարկում են իրականացրել եւ արձանագրել են, որ հանցավորության դեպքերը շատացել են՝ դանակահարություն, խուլիգանություն, գողություն եւ անգամ անդրադարձ է եղել երեկ երթուղայինում սպանության դեպքին, թե ինչ «բեսպրիդել» եւ ամենաթող իրավիճակ է ստեղծվել, ուստի որոշվել է խիստ եւ կոշտ քայլերի դիմել՝ ամենաթող վիճակը բացառելու համար:
Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն իրավապահները խուզարկություններ կսկսեն նաեւ կասկածելի անձանց եւ նրանց պատկանող բնակարաններում, որոնց մասով կունենան օպերատիվ տեղեկություններ: Ավելին, չի բացառվում, որ իրավապահաներն առաջիկայում կխուզարկեն Արցախի պատերազմի մասնակիցների եւ նրանց բնակարանները:
Ի դեպ Գեղարքունիքի մարզում գործընթացը սկսվել է եւ դեռ ավելին խուզարկություների արդյունքում կան մեղադրյալներ: Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գեննադի Առաքելովին մեղադրանք է առաջադրվել, որ նա մասնակցելով 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սանձազերծված զինված ագրեսիայի դեմ պայքարելու համար մարտական գործողություններին 2020թ․ հոկտեմբերի 13-ին վերադարձել է Սևան քաղաք՝ իր հետ պահելով և փոխադրելով գործարանային արտադրության «ԱԿ» տեսակի ինքնաձիգների, դրանց մոդիֆիկացիաների համար նախատեսված սառը զենք հանդիսացող սվին -դանակը և այն 2020թ․ հոկտեմբերի 15-ին ապօրինի կրել է իր մարմնի վրա, որը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցների կողմից կատարված Գեննադի Առաքելովի անձնական խուզարկությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում