«Ժողովուրդ»-ի երեկվա համարում «Միաբանություն» ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը հայտարարել էր. ՌԴ-ում հարուցված քրեական գործերով անցնում է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որի անվան հետ է կապվում թմրաբիզնեսն ու ապօրինի զենքի առեւտուրը: Երբ Սուրեն Խաչատրյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ հայտարարությանը, ճի՞շտ է, որ ինքը այդ ապօրինություններով է զբաղված, կատակեց. «Դե որ ասում ա, ուրեմն ճիշտ ա ասում, էլի»: Ապա լրջացավ ու սկսեց վիրավորանքներ տեղալ Կարախանյանի հասցեին: Մեր մյուս հարցին, թե Ռուսաստանի դաշնություն հաճա՞խ եք մեկնում, պատասխանեց. «Տարին մեկ անգամ` ստուգման նպատակով»: Մեր մյուս հարցերը սկսեցին հունից հանել մարզպետին: Իհարկե, հասկանալի է նրա եւ նրա «բախտակցիցների» նման արձագանքը, բայց տարօրինակ է, որ զայրույթի օբյեկտը մենք ենք դառնում` լրագրողներս: Ի վերջո ո՞վ է խանգարում նրան գտնել Կարախանյանին, բացատրություններ պահանջել կամ գոնե դատի տալ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ