
Կորոնավիրուսով վարակված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Ինքնազգացողությունը նորմալ է: Տնային պայմաններում, բժիշկների հսկողության տակ ստանում է սիմպտոմատիկ բուժում»,- ասաց Մուսինյանը:
Ապրիլի 14-ին Արման Մուսինյանը հայտնել էր, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս: