ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղմկահարույց հայտարարություններ արած արցախցի պաշտոնյան աշխատանքից ազատման դիմումը ստորագրեց սրճարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում քննարկում էր կազմակերպված ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի կողմից: Քննարկմանը ներկա էր նաեւ Արցախի ԱԻՆ փոխնախարար Բորիս Ավագյանը, որը մի քանի աղմկահարույց հայտարարություններով հանդես եկավ: Եվ ահա, այդ քննարկումից հետո ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտարարել է, թե Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել:

Ավելի ուշ Արցախի ԱԻՊԾ-ը հայտարարություն տարածեց, որ Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Քիչ առաջ երևանյան սրճարաններից մեկում Բորիս Ավագյանը ստորագրեց պաշտոնից ազատման փաստաթուղթը, հանձնեց իր հագուստն ու զենքը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Արցախի ԱԻՆ փոխնախարար Բորիս Ավագյանին ազատման դիմումը ստորագրել են տալիս Երևանում ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնյաների մասնակցությամբ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս