ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

 

Ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում երթ իրականացնելիս վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ: Վրաերթի հետեւանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը եւ կրտսեր սերժանտ Լեւոն Սամվելի Մկրտումյանը: Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուս զինծառայողները ՊՆ ԿԿԶՀ-ում բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր:

 Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ԱՎԱՆԴՆԵՐ

ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ hանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք:

Կարեն Մարիրոսյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված, 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված  անձինք՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանկը, առանց ինձ զգուշացնելու, իմ հաշվից գումար է հանել: Խնդրում եմ տեղեկացնել՝ արդյոք բանկի նման աշխատանքը համապատասխանում է օրենսդրության պահանջներին:

Լիլիա Կարապետյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 922-րդ հոդվածի համաձայն՝ բանկը հաշվից դրամական միջոցներ դուրս է գրում՝ հաճախորդի կարգադրության հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության, հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է դուրս գրել դատարանի վճռով, ինչպես նաեւ օրենքով սահմանված կամ բանկի եւ հաճախորդի միջեւ պայմանագրով նախատեսված դեպքերում:

Այսպիսով, հաճախորդն իրավունք ունի իր հաշվում առկա դրամական միջոցները տնօրինել իր հայեցողությամբ՝ բանկին հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու կարգադրություն տալով: Սակայն պայմանագրով նախատեսված դեպքերում բանկն իրավունք ունի հաճախորդի հաշվից անակցեպտ (անառարկելի) կարգով գումարներ գանձել՝ ուղղելով այն հաճախորդի՝ բանկ նկատմամբ ունեցած պարտավորությունների: Օրինակ՝ հաճախորդը վարկային պայմանագրի գծով ունի ժամկետանց պարտավորություն բանկի նկատմամբ, եւ վարկի մարում չիրականացնելու դեպքում բանկն իրավունք ունի բանկում հաճախորդի այլ դեբետային հաշվից անակցեպտ կարգով գումար գանձել՝ ուղղելով այն վարկի մարմանը:

Բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք որ բանկն օրենքով պարտավորություն չի կրում տեղեկացնելու վճարային քարտի ժամկետի լրանալու մասին, քանի որ վավերականության ժամկետը նշված է քարտի վրա:




Լրահոս