Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի։
Հանրապետության նախագահը եւ տիկին Սարգսյանը ծաղիկներ են դրել եկեղեցու բակում ամփոփված հայ մեծերի՝ աշուղ Սայաթ-Նովայի, գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի, նշանավոր զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Հովհաննես Լազարյանցի, Բեհբուտ (Բորիս) Շելկովնիկովի շիրիմներին:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ավտոապահովագրողների բյուրոն որ դեպքում հետադարձ պահանջի իրավունք ունի:
Հարություն Ջիլավյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի, եթե`
վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է (այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի եւ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ),
եթե Բյուրոն բացահայտում է վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքած ապահովագրական ընկերությանը, ապա Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում այդ ապահովագրական ընկերության նկատմամբ, եթե վերջինս, օրենքի համաձայն, պարտավոր է վճարել ապահովագրական հատուցում,
վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր (այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի եւ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ),
վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ (այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի նկատմամբ):
ՀՀ ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում ամեն ինչ պարզ ներկայացված է:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպես է իրականացվում բուհից բուհ տեղափոխությունը:
Մարինե Մնացականյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. ՄՆացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաեւ սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը եւ ակադեմիական տեղեկանքը ստանալուց հետո (մինչեւ այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի եւ ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ օտարերկրյա պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից Հայաստանի Հանրապետության բուհեր ուսանողների տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված եւ առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով Հայաստանի Հանրապետություն վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ եւ նախարարության համաձայնությամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով: