Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը Հայ ազգային կոնգրեսի ակցիաներին պատրաստակամ է միանալ միայն այն դեպքում, եթե վերջինս հայտարարի, որ հանրահավաքները չեն սահմանափակվելու մեկ շաբաթով կամ տաս օրով, այլ անժամկետ բնույթ են կրելու:
“ՀԱԿ-ին ձեռ կտա, որ իմ նման մարդը միանա իրենց: Բայց դա կլինի միայն այն ժամանակ, երբ նա հայտարարի, որ պատրաստ է վճռական և երկարաժամկետ գործողությունների: Ճիշտ է, ես ՀԱԿ-ի անդամ չեմ դառնա, բայց նրանց ակցիաներին միանշանակորեն կմիանամ”,- շեշտեց քաղաքական գործիչը:Հարցին` հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱԿ-ը հանդես գա անժամկետ հանրահավաքներ անցկացնելու կոչով, Տիգրան Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ նման հորդոր վաղ թե ուշ անպայման կլինի:Ժողովրդական կուսակցության առաջնորդն ընդգծեց, որ ՀԱԿ-ի գործելակերպից, այն է՝ հանրահավաքները մեկ շաբաթով կամ տաս օրով անցկացնելուց, բացի իրենից, դժգոհ է նաև ժողովուրդը: “Հայ ազգային կոնգրեսն այլ ելք չունի, քան հանրահավաքները առավել վճռական դարձնելն է”,- ամփոփեց Կարապետյանը: Աղբյուրը` 1.am:
Տիգրան Կարապետյան ՀԱԿ-ին ձեռ կտա, որ իմ նման մարդը միանա իրենց.
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ