ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերիների մասով Ադրբեջանի վրա պետք է քաղաքական ճնշում գործադրվի․ Արման Եղոյանը՝ ԵԽԽՎ նիստի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում մեկնարկել են ավանդական ճեպազրույցները։ ԱԺ «Իմ քայլը»խմբակցության պատգամավորներին հարց ուղղեցին ԵԽԽՎ-ի նիստերի մասին,որտեղ ընդգրկվել է հայ ռազմագերիների վերաբերյալ հարցը։ Այդ հարցի՝ օրակարգ ընդգրկելուն դեմ էին քվեարկել նաեւ ռուսական պատվիրակության մի քանի անդամներ, մի քանիսն էլ ձեռնպահ էին։ Պատգամավոր Արման Եղոյանը նշեց, թե որևէ պաշտոնական բացատրություն չի լսել եւ չգիտի, թե ինչու է ռուսական կողմը նման որոշում կայացրել։ Վերջինս կարծիք հայտնեց, թե պետք է այդ հարցը ուղղել ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներին։

«Գերիների հարցը որքան էլ փորձում ենք չքաղաքականացնել, քանի որ այն կվերածի քաղաքական բանակցությունների առարկայի, բայց քանի որ մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, նրանց վրա պետք է քաղաքական ճնշում բանեցվի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս