
«Դորիանս» ռոք խմբի անդամները տասը տարվա դադարից հետո միավորվել և երկրպագուներին են ներկայացրել «Մենք պիդ կանգնինք» երգի տեսահոլովակը:
ArmLur.am-ի հետ զրույցում Գոռ Սուջյանը հայտնել է, որ երգը նվիրվում է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին և նրանց ընտանիքներին:
Նշենք, որ երգի երաժշտությունը գրել է Գոռ Սուջյանը, խոսքերը՝ Վարդան Զադոյանը, պրոդյուսերը Վահագն Գևորգյանն է:
Մանրամասները՝ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան