«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն սադրիչ գործողություններ են իրականացնում Սև ծովի օդային տարածքում և ջրերում»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքը մեջբերում է ТАСС գործակալությունը։ Նախարարի խոսքերով ՝ Ուկրաինայի ղեկավարությունը շարունակում է ձգտել ապակայունացնել իրավիճակը Դոնբասում:
«Իրավիճակը հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ շարունակում է մնալ ծանր՝ մի շարք երկրների՝ իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին ավելացնելու փորձերի հետևանքով»,- ասել է նա Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի նիստում:
Ապրիլի 13-ին Շոյգուն հայտարարել էր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերը Ռուսաստանի եվրոպական մասի սահմաններ տեղափոխելու մասին: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն նախատեսում է 40 000 զինծառայող և 15 000 միավոր զենք ու ռազմական տեխնիկա տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ:
Ավելի վաղ, ապրիլի սկզբին, Կիևը մեղադրել էր Մոսկվային Դոնբասում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու մեջ և ՆԱՏՕ-ի երկրներին կոչ արել բարձրացնել մարտական պատրաստվածությունը: Կրեմլը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Ռուսաստանը չի հանդիսանում ուկրաինական ներքին հակամարտության մաս՝ անվանելով Ուկրաինան պայթյունավտանգ տարածաշրջան: