Հայաստանը հարգեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն և վերադարձնել գերիներին: Այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում նշեց պատգամավոր Ալեքսանդրա Լուին:
«Ադրբեջանը հրաժարվում է մարդասիրություն ցուցաբերել: Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է: Սա շատ կարևոր սկզբունք, է որի համաձայն չպետք է որևէ մեկին պահել ռազմական գործողություններից հետո: Ադրբեջանը հայտարարում է, թե այդ մարդիկ պատերամից հետո են գերեվարվել, թե նրանք ահաբեկիչներ են: Սակայն այդ մարդիկ շրջափակման մեջ են եղել և գերեվարվել են: Նրանք պետք է հայրենիք վերադարձեվեն»,- ասել է Լուին:
Նրա խոսքով՝ կան կասկածներ, որ հայ գերիներն անմարդկային վերաբերմունքի են արժանացել Ադրբեջանում, դրանց մասին կան տեսանյութեր: Ըստ պատգամավորի՝ ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, թե ինչպիսի պայմաններում են նրանք պահվում, սակայն պատասխան չի ստացել: