ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն երեկ քաղաքական որոշում է կայացրել՝ մասնակցել հավանաբար հունիսի 20-ին կայանալիք խոհրդարանական ընտրություններին։ Մինչ այս նրանք բավականին ռադիկալ էին տրամադրված։ ,Ժողովուրդե օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ գերագույն ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 17-18-ին, շատ երկար քննարկել են հունիսի 20-ին կայանալիք հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցը: Բանն այն է, որ ՀՅԴ-ականները երբ նախկինում քննարկել էին հարցը, թե ինչ ձեւաչափով պետք է մասնակցեն ընտրություններին, այն եզրակացության էին հանգել, որ պետք է գնալ միայնակ, առանց որեւէ դաշինքի: Սակայն նախօրեին՝ երկար ու թեժ քննարկումներից հետո, եկել են այն եզրակացության, որ պետք է ընտրությունների գնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով՝ նրան վերապահելով ընտրացուցակը գլխավորելու պատիվը։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ ՀՅԴ-ն պահանջ ունի՝ եթե Ռոբերտ ,Քոչարյանե դաշինքով գնան, ապա պետք է ցուցակի լավագույն տասնյակի յուրաքանչյուր 3-րդը լինեն ՀՅԴ ներկայացուցիչներ, այսինքն՝ մեծ թվով ներկայացվածություն ունենան: Ավելին՝ ՀՅԴ-ում արդեն որոշված է, որ ցուցակում առաջինը կլինի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հաջորդ եռյակում՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, այնուհետեւ՝ Արծվիկ Մինասյանը: Մենք փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի հետ, որը հայտարարեց, թե այս պահին կարող է հստակ ասել, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա ՀՅԴ-ն մասնակցելու է, թե ինչ ձեւաչափով կամ ցուցակի ինչ դասավորվածությամբ, դեռ որոշում չունեն:

 

 

Իշխանությունները նպատակ ունեն այս տարի՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, համայնքների միավորման ծրագրեր իրականացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում: ,Ժողովուրդե օրաթերթը տեղեկացավ, որ միավորման ծրագրերում ներգրավված է լինելու թվով 186 համայնք, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 11 համայնք: Ընդ որում, այդ համայնքների գերակշռող մասի ՏԻՄ-երի լիազորությունները լրանում են 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, եւ հենց դա է պատճառը, որ իշխանությունները որոշել են նոր օրենսդրական փոփոխությամբ հանդես գալ: Մասնավորապես, ,Իմ քայլըե խմբակցության ,հայտնի իրավաբանե Վահագն Հովակիմյանը, որը ավարտել է ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետը, հանդես է եկել ,,Տեղական հանրաքվեի մասինե օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասինե օրենքի նախագծով եւ ցանկանում է ամրագրել, որ այդ համայնքներում կարող են համայնքների խոշորացումից առաջ իրականացվել տեղական հանրաքվեներ: Նկատենք, որ այդ համայնքներում հանրաքվեի իրազեկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ արտահերթ ընտրություններից հետո՝ հունիս ամսվա վերջին, իսկ ,Տեղական հանրաքվեի մասինե օրենքով ներկայումս սահմանված ժամկետները խնդիրներ կառաջացնեն ,,Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասինե օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքը 2021 թվականի աշնանը ԱԺ կողմից ընդունելու եւ ՏԻՄ-եր ձեւավորելու տեսանկյունից: Այսինքն՝ ստացվում է՝ արտահերթ ընտրություններից հետո իշխանությունները նպատակ ունեն նաեւ համայնքների խոշորացում, ապա եւ ՏԻՄ ընտրություններ իրականացնել եւ արդեն նոր նախագծեր են ներկայացնում այդ մասով: Նաեւ Երեւանում կլինեն քաղաքապետի ընտրություններ։
 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, այդ հանդիպումը կազմակերպվել է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի միջոցով, որը, մամուլի հրապարակումների համաձայն, հրահանգներ է տալիս դատավորներին, քննիչներին ու դատախազներին: Այստեղ ուշագրավ է, որ երբ նախորդ տարի` դեկտեմբերին, Փաշինյանն իր մոտ էր հրավիրել դատարանների նախագահներին, Վազգեն Ռշտունին հանդիպմանը չէր մասնակցել՝ որպես պատճառաբանություն բերելով առողջական խնդիրները: Այսինքն՝ ստացվում է՝ նախորդ տարի հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը, սակայն արդեն այժմ անհատական հանդիպում է ունենում Փաշինյանի հետ: Դժվար է կանխատեսել, թե ինչու հենց այժմ նման հանդիպում տեղի ունեցավ: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ հենց Վազգեն Ռշտունուց, սակայն տեղեկացանք, որ նա արձակուրդում է, եւ չկարողացանք կապ հաստատել ու ստանալ մեր հարցերի պատասխանները:

 

 

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա երկու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մսի արտադրության ծավալները 0.7 տոկոսով նվազել են: Փոխարենը խոզի եւ ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-փետրվարին խոզի մսի արտադրության ծավալները ավելացել են 0.2 տոկոսով, ոչխարինը՝ նույնպես 0.2 տոկոսով: Փոխարենը պակասել են թռչնամսի արտադրության ծավալները 1.8 տոկոսով: Հայաստանում այս տարվա երկու ամիսներին արտադրվել է 1 մլն 857 հազար 500 տոննա թռչնամիս: Թռչնաբույծների խոսքերով՝ արցախյան պատերազմով պայմանավորված՝ 2020-ի սեպտեմբերին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթացը, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Բացի այս, այս տարվա երկու ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս շուկայում գրանցվել է 8.4 տոկոս գնաճ: Ընդ որում, բարձրացել է ե՛ւ ներկրված, ե՛ւ արտադրված հավի մսի գինը: Ըստ մասնագետների՝ ներկրված թռչնամսի թանկացումը պայմանավորված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ, իսկ տեղական հավի միսը թանկացել է, որովհետեւ միաժամանակ բարձրացել են ե՛ւ ներմուծվող կերի գինը, ե՛ւ գազի, էլեկտրաէներգիայի սակագները:




Լրահոս