
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 70 քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ ու առավելության հասավ 4։3 հաշվով:
Ավելի ուշ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Արման Ավագյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 5 մարզիկով: