
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, ով նաև լուսանկարներ է հրապարակել։
Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար եւ մաղթել խաղաղ ծառայություն։
Նիկոլ Փաշինյանը շրջել է նաեւ ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։