ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին մարզի մի քանի համայնքներում՝ Մեղրիում, Ագարակում, Կապանում բնակիչները դիմավորել են հայհոյանքներով, «դավաճան» «թուրք», «կապիտուլյանտ» վանկարկումներով։ Ճանապարհը փակած բնակիչների պատճառով Փաշինյանը չի կարողացել Քաջարան մտնել։