Կերել են թունավոր բույս. 12-ամյա աղջկա մահվան հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Իջեւան քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Իջեւան քաղաքի հարակից Գետահովիտ գյուղի բնակիչ, 1980թ․ծնված Հայկ Սարգսյանը, նրա կինը՝ ծնված 1980թ․, 12-ամյա դուստրը եւ 13-ամյա տղան։

Ընտանիքի 12-ամյա աղջիկը Իջեւանի բժշկական կենտրոնում մահացել է։ Հայկ Սարգսյանը, նրա կինը եւ տղան տեղախվել են տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր եւ «Մուրացան» բժշկական կենտրոն։ Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը հայտնեց, որ Հայկ Սարգսյանը արհեստավոր է։

Համայնքի ղեկավարի խոսքերով սննդային թունավորւմը տեղի է ունեցել այն պատճառով, որ ընտանիքն օգտագործել է իրենց տնամերձ հողամասից հավաքած բույս։ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայկ Սարգսյանի ընտանիքի անդամներն իրենց մոտ են տեղափոխվել շատ ծանր վիճակում, իրենք ամեն ինչ ձեռնարկել են, սակայն 12-ամյա աղջկա կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Է․ Գրիգորյանը հայտնեց, որ սննդային թունավորման պատճառը եղել է այն, որ ընտանիքի անդամները իրենց տնամերձ այգուց հավաքել, տապակել եւ կերել են ոչ ուտելի բույս, որը պարունակում է խիստ թունավոր նյութ՝ կոլին։

Ոսկան Սարգսյան




Լրահոս