ԱՄՆ դեսպանատան պետի տեղակալն այսօր կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ամերիկյան դեսպանատան պետի տեղակալն այսօր կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասացին ՌԴ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը ՌԻԱ «Նովոստի»-ին հաստատել էր, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը այս շաբաթ մեկնելու է ԱՄՆ, բայց «հաջորդ շաբաթների ընթացքում» կվերադառնա Մոսկվա: Նրա խոսքով ՝ Սալիվանը մտադիր է այցելել ընտանիքին և հանդիպել նոր վարչակազմի անդամների հետ, որոնց հետ խորհրդակցելու հնարավորություն չի ունեցել, քանի որ համաձայնել է անորոշ ժամանակով շարունակել ծառայել իր պաշտոնում:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը Սալիվանին առաջարկել էր մեկնել ԱՄՆ ՝ խորհրդակցությունների: