ՌԴ-ն երկարաձգում է երկրում գտնվելու օրինական հիմք չունեցող անձանց ժամանակավոր կացության ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունը որոշել է երկարաձգել երկրում գտնվելու օրինական հիմքեր չունեցող անձանց և նրանց ընտանիքների ժամանակավոր կացության ժամկետը:

Այս մասին ասված է ՌԴ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

«Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու համար օրինական հիմքեր չունեցող անձանց խորհուրդ է տրվում դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններին: Նման քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ որոշում կկայացվի ժամանակավոր կացության ժամկետը երկարաձգելու, գտնվելու վայրում հաշվառվելու մասին և կձեւակերպվեն համապատասխան թույլատրող փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրությունում:




Լրահոս