
Այս պահին Ստեփանակերտում ամեն ինչ նորմալ է: Հակառակորդը սկսել է իր գործողությունները Կարմիր Շուկան վերցնելու նպատակով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նշենք, որ ապրիլի 20-ին Ստեփանակերտ բնակելի տան վրա հակառակորդը կրակել է ժամը 15-ի սահմանում: Նույն ժամին կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ:
Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել էր, որ Ստեփանակերտի Վաղարշյան հասցեով տան ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով տարվում է քննություն, այցելել են ոստիկանության ու ԱԻՊԾ աշխատակիցները:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան