Գեղարքունիքի որոշ համայնքներում գազամատակարարումը վաղը ժամանակավորապես կդադարեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազասպառողների, «Կարիշ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:




Լրահոս