ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Վարդազարյան VS Նիկոլ Փաշինյան. վարչապետն իրավունք չուներ հրահանգ տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել մի արարք, որի համար, ըստ էության, մեղադրանք է առաջադրված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ում լիազորություններն այժմ կասեցված են:

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։ Ընդ որում,  իր դեմ ցուցմունք է ներկայացրել նախկին դատավոր, հիմա արդեն ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանը պարզապես հետաքրքրվել է, թե կոնկրետ գործի շրջանակներում այժմ ինչ աշխատանքներ են տարվում, ինչ խնդիրներ կան՝ հաշվի առնելով որ խոսք է գնում հնչեղություն ունեցող եւ կարևոր գործի մասին: Եվ ահա, ի հակադրություն այս հանգամանքի, նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր մոտ էր հավաքել ուժային կառույցների ներկայացուցիչներին եւ կոնկրետ հրահանգներ տվել այն դեպքում, երբ դրա իրավունքը չունի: Վերջինս Սյունիքի մարզում խորհրդակցության ժամանակ ասել էր. «Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության»։

Ստացվում է՝ Փաշինյանը կարող է հրահանգ տալ ուժային կառույցներին և չպատժվել, իսկ ԲԴԽ նախագահը չի կարող դատավորից հետաքրքրվել քրեական գործի մասին: Նկատենք՝ Փաշինյանը կոնկրետ հրահանգներ է տվել քննիչի եւ դատախազի եւ սա այն դեպքում, երբ դրա իրավունքը չուներ: Ավելին նկատենք, Սյունիքում ստեղծված իրավիճակը ոչ թե հասարակական կարգի դեմ խախտում էր, այլ ուղղված հենց Նիկոլ Փաշինյանի դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս