
Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը մի քանի օր է գտնվում է ՌԴ-ում, երեկ պարգեւատրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով /За заслуги перед Отечеством/։
Հիշեցնենք, որ շուտով կլրանա վեց ամիսը, որ Մուրադովը հանդիսանում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարը, թերեւս ՌԴ իշխանությունները գոհ են նրա ծառայությունից եւ որոշել են գնահատել Մուրադովին՝ կատարած աշխատանքների համար։