ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սնարյադը գլխիս վրայով անցավ, մյուս փողոցի տներն ավիրեց». արցախցի կինը սպասում է արձագանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախցի Ռոզա Ավագյանը անցյալ տարվա նոյեմբերին է Հայաստան եկել: Ապրել է Մարտունիի Քաջավան գյուղում: Տիկին Ռոզան մասնագիտությամբ բուժքույր է, սպասարկել է Քաջավան եւ Կուռապատկի գյուղերի բնակիչներին: Ասում է՝ երբեք չի մոռանա սեպտեմբերի 27-ի առավոտը:

Պատերազմի թեժ օրերին տիկին Ռոզային իր ծանոթներն առաջարկել են տանել ապաստարաններ, բայց հրաժարվել է, մնացել է իր տանը: Ապա որոշ ժամանակ անց դուրս է եկել Մարտունիից ու մեկ ամիս ապրել Ճարտար գյուղում:

Այս տիկնոջ տունը, որը Քաջավան գյուղում է գտնվում, ռմբակոծվել է: Շատ է ուզում վերադառնալ իր տուն, բայց չի կարող: Տիկին Ռոզայի պատմելով` տեւական ժամանակ է, ինչ ականազերծման աշխատանքները սկսել եւ շարունակվում են: Արցախի իշխանությունները դեռ ժամկետներ չեն նշում, թե երբ կարող է տիկին Ռոզան վերադառնալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս