ՊՆ-ների ՌՔԿՊ զորքերի համակարգող կոմիտեի նիստը երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում, հոկտեմբերի 2-5-ին. տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ՊՆ-ների ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի Համակարգող կոմիտեի նիստը:ՊՆ մամուլի ծառայությունից armlur.am -ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի վերահսկման Միացյալ համակարգի զարգացման հետ կապված ռազմատեխնիկական համագործակցությանը, օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպմանը եւ անցկացմանը, ինչպես նաեւ ՌՔԿ իրավիճակի գնահատման միասնական մեթոդիկայի մշակմանը եւ դրա փոփոխման մասին տվյալների փոխանցմանը վերաբերող հարցեր:ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների ՌՔԿՊ զորքերի հրամանատարների Համակարգող կոմիտեն ստեղծվել է 2010 թվականի ապրիլին ԱՊՀ անդամ-պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ` Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարությանն առնընթեր: Այն նախատեսված է ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների ՌՔԿ իրավիճակի վերահսկման եւ գնահատման Միացյալ համակարգի ստեղծման, զարգացման եւ կատարելագորման գործողությունների համաձայնեցման, պլանավորման, ՌՔԿ իրավիճակի փոփոխման ծանուցման առնչությամբ համընդհանուր միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար:

Համակարգող խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի մասնակից-պետությունները 6-ն են` Հայաստան, Ռուսաստան, Բելոռուս, Տաջիկստան, Ղազախստան, Ղրղըզստան:




Լրահոս