
Երեւանում Արամ Մանուկյանի արձանի մոտ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել:
Հիշեցնենք, որ այսօր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ՔԿ-ի մոտ հայտարարեց, որ ապօրինաբար ձերբակալում են Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, ապա հավելեց, որ այսօր 18:30-ին մենք հանրահավաք ենք հրավիրում Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ կորոշենք մեր հետագա անելիքները:
Քիչ առաջ ընդդիմադիրները հայտարարեցին, որ երթով շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն: