
Այսօր՝ ժամը 13։00-13։30 ընկած ժամանակահատվածում, Ներքին Խնձորեսկի սահմանը պատահաբար հատել և թշնամու տարածքում են հայտնվել 22 գլուխ ԽԵԿ, որոնք հնարավոր է եղել հետ վերադարձնել 2-րդ ԱՀԲ-ի հրամանատար, գնդապետ Ա․Մինասյանի, գյուղապետ Երվանդ Մալունցի, Վարդան Հարությունյանի՝ Ե.Մալունցի ընկերոջ և ռուս խաղաղապահների միջամտությամբ։
Դեպքի մասին իմանալով՝ համայնքի այլ գյուղապետեր նույնպես ժամանել են դեպքի վայր՝ սատար կանգնելու գյուղացուն: 17։43-ի դրությամբ՝ անասնատերերին՝ Սարդարյանների ընտանիքին, հետ են վերադարձվել սեփական՝ 22 գլուխ անասունները։