ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկության կապակցությամբ, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում չի հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին: Մեկնաբանությունում մսնավորապես ասվում է.” Զարմանալի է, թե ինչու է ադրբեջանական կողմը խուսափում խոսել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների Բրյուսելում հոկտեմբերի 6-ին ունեցած կարճատեւ առանձնազրույցի մասին: Հավանաբար նրանց մտահոգում է այդ խոսակցության բովանդակությունը: Ամեն դեպքում, տեղի ունեցած փաստը դիվանագիտական ոչ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հերքելը իրականությունը թաքցնելու անհաջող փորձ է”:
Դ. Կարապետյան. Զարմանալի է, թե ինչու է Ադրբեջանը խուսափում ճշմարտությունից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ