Սյունիքում Փաշինյանի դեմ ակցիաները մարդաշատ չէին. քանի մարդ էր մասնակցում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկու օր է՝ հասարակության ներսում բուռն քննարկվում են Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցն ու դրան հաջորդած իրադարձությունները: Չեն դադարում տարատեսակ տեղեկատվական հոսքերը. Ընդդիմությունը եւ սոցցանցերի որոշ հատված սկսել է ներկայացնել կատարվածն այնպես, իբրեւ թե ողջ Սյունիքն է ոտքի կանգնել: Իսկ, ահա, իշխանական ճամբարում պնդում են, որ դրանք ընդամենը մարդկանց փոքր խմբեր են, որոնք կատարում էին նախկին օլիգարխիկ շրջանակների հանձնարարականները:

Փորձեցինք տարբեր աղբյուրներից մոտավոր տվյալներ ստանալ, թե որքան էր Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա անողների մոտավոր թիվը. մեզ փոխանցեցին, որ Ագարակում եղել են շուրջ 50 հոգի (որոնցից ակտիվ են եղել 20-25-ը)՝ ներառյալ համայնքի ղեկավարը, տեղակալը եւ վարչական այլ աշխատակիցներ, իսկ Շուռնուխում այդ թիվը եղել է 25-ին մոտ, այդ թվում՝ համայնքի ղեկավարն ու իր եղբայրը: Եթե այս թվերին էլ գումարեք վարչապետին ուղեկցող հարյուրավոր մարդկանց թիվը, ապա իրադարձություններն իսկապես բազմամարդ կթվան, չնայած տեսագրություններց եւս պարզ է, որ ակցիայի մասնակիցներն իրականում սակավաթիվ էին։

Ի դեպ, Սյունիքի մարզում բնակվող քաղաքացիների հետ զրուցեցինք, մարդկանց մի մասն իսկապես դժգոհ է, կոտրված, բայց նաեւ վիրավորվում են, երբ ասում են՝ ամբողջ Սյունիքն այսպես, ամբողջ Սյունիքը դեմ է այսօրվա իշխանությունը։ Սյունիքն էլ մարզերից մեկն է, որտեղ կան ընդդիմադիրներ ու իշխանության կողմի ներկայացուցիչներ. այնպես, ինչպես բոլորը փաշինյանական չեն, այդպես էլ բոլորը ընդդիմադիր չեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս