
Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունում:
«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ողջ ծավալով շարունակում ենք օրենքով նախատեսված բոլոր քայլերի գործադրումը` Ոստիկանության հետ անհրաժեշտ համագործակցության պայմաններում:
Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն:
Առողջություն եմ մաղթում ոստիկանին, ում ինքնազգացողությունը վատացավ Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ»,-ասվում է հատարարությունում: