
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, կհնչեն Հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։