Հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր դեպք, 1123 առողջացած և մահվան 15 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212114 դեպք, որոնցից 192281-ն` առողջացած, 3984-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14854 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 955515 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4015 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք: Ունենք 1123 առողջացած և 15 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 995 է:




Լրահոս