ՏԵՍԱՆՅՈւԹ. Ոչ բոլորն են ցանկացել հանդիպել Արմեն Գրիգորյանին. մանրամասներ «Իմ քայլ»-ի հետ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպում է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է կազմակերպել այդ հանդիպումը, քանի որ իմքայլականները Մակունցին են դիմում տարբեր անվտանգային հարցերի հետ կապված ու պարզաբանում պահանջում, այն տեղեկությունների վերաբերյալ, որը տարածվում է տարբեր հարթակներով:

Իսկ քանի որ Մակունցը այդ հարցերին եւս պատասխան չունի, ուստի Արմեն Գրիգորյանին է հրավիրել խորհրդարան՝ պատգամավորների հարցերին պատասխանելու համար: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իմքայլականներից ոչ բոլորն են ցանկացել Գրիգորյանի հետ հանդիպել ու խմբակցության մի ստվար զանգվածն է մասնակցել հանդիպմանը:

Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ Արմեն Գրիգորյանի հետ գրեթե բոլոր հանդիպումները կարծես, թե դասախոսական թեզեր լինեն, որեւէ կոնկրետ ինֆորմացիայի Գրիգորյանը չի տիրապետում ու խոսում է ընդհանուր իրավիճակից: Մենք տեղեկացանք, որ գրեթե նույն բովանդակությամբ անցել է երեկվա հանդիպումը: Գրեթե բոլոր հարցերին, որը կապված է եղել Արցախի, Սյունիքի մարզի անվտանգային հարցերին Գրիգորյանը պատասխանել է առանց որեւէ հստակեցումների, ամփոփել է սեպտեմբերի 27-ից հետո իրենց անելիքները, հանդիպումներն ու քննարկումները: Իսկ կոնկրետ հարցերին, ուղղակի թռուցիկ պատասխանել ու անցել է առաջ:

Ի դեպ, նշենք, որ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության հարցը իմքայլականների մի հատվածը բարձրաձայնել էր 44-օրյա պատերազմից հետո, սակայւն իշխանական ֆրակցիայի «սորոսական» հատվածը հայտարարել էր, որ եթե Գրիգորյանը պաշտոնանկ արվի, ապա իրենք էլ կլքեն խմբակցությունը: Դա է պատճառը, որ մինչեւ այժմ Գրիգորյանը զբաղեցնում է այդ պատասխանատու պաշտոնը:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին պաշտոնապես տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Մոսկվա եւ Դուշանբե՝ երկկողմ հանդիպումներ անցկացնելու եւ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ Վարչապետի որոշման համաձայն՝ պատվիրակությունը 2021 թվականի ապրիլի 26-28-ը կգործուղվի Ռուսաստան, իսկ ապրիլի 28-29-ը՝ Տաջիկստան, որտեղ էլ կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս