
Քիչ առաջ ArmLur.am-ին դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 20-ին:
Մեր տեղեկություններով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը հանդիասանում է «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության խորհրդի անդամ, իշխանությունների հետ խնդիրներ ունի և որոշել է իր՝ «Առաքելություն» կուսակցությունով առանձին մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Մենք տեղեկացանք, որ վերջին շրջանի իրադրարձությունները եւս ստիպել են նրան այդպիսի քայլի դիմել եւ նա ասել է՝ ցանկանում է հեռանալ ու այս շրջանում լծվելու է իր կուսակցությունը հզորացնելու գործին:
Հավելենք, որ մեր տեղեկություններով ապրիլի 21-ին պատգամավորական մանդատից հրաժարված Նարեկ Մկրտչյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, այնուհետև՝ նախարար: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե այս պահին դեռ որևէ հստակություն չկա և պետք է սպասել: