Հայաստանի ուղեւորափոխադրումների ոլորտում լուրջ անկում է արձանագրվել: Ինչպես հայտնի է՝ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը:
ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղեւորափոխադրումները 52.3 տոկոսով նվազել են: Երկաթուղով ուղեւորափոխադրումները նվազել են 8.1 տոկոսով, ավտոմոբիլայինը` 56.2 տոկոսով:
Տեղեկացնենք, որ ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ծավալը նվազել է 44.7 տոկոսով:
Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Մասնագետների խոսքերով, ուղեւորափոխադրումների ծավալների նվազման վրա իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ կորոնավիրուսը:
Բացի այս, նվազում արձանագրվել է նաեւ էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների դեպքում նույնպես նվազել են՝ 26.6 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.