
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 15:00-ին Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին Ձերբակալման անձանց պահման վայրից տեղափոխելու են Քննչական կոմիտե:
Մեր տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվելու, ապա միջնորդություն է ներկայացվելու դատարանին, որպեսզի նրան երկու ամսով կալանավորեն:
Հավելենք, որ խուլիգանության համար այսօր մեղադրանք էր առաջադրվել նաեւ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին: