Առաջիկա արտահերթ ընտրությունները լինելու են երկբևեռ։ Իր համակիրների հետ հանդիպմանը նման կանխատեսում է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ընտրությունները լինելու են երկբևեռ, և այն, ինչ անում է այսօր իշխանությունը՝ կապված ինձ հետ կամ հնարավոր այն դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ տեղը քարոզչություն են անում, իրենք աջակցում են ու աջակցելու են այս բևեռի ձևավորմանը»,-ասել է Քոչարյանը։
Առկա տեսակետին, թե իշխանությունն արդեն սկսել է իր քարոզարշավը, իսկ ընդդիմությունը հետ է մնում, Քոչարյանը հակադարձեց.
«Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները»։