
Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ծնվել է 311 երեխա, այդ թվում՝ 149-ը տղա, 162-ը՝ աղջիկ երեխաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Տեղեկատվության համաձայն՝ մասնավորապես Ստեփանակերտում ծնվել է 292 երեխա, իսկ Մարտակերտի շրջանում՝ 19-ը: ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 18 արցախցի երեխաներ՝ 9-ական տղաներ և աղջիկներ:Արդյունքում՝ Արցախի Հանրապետությունում ծնելիությունը ընդհանուր թիվն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 329 երեխա: