Սկանդալային դեպք կառավարության առջև․ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը՝ կիզակետում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս մի սկանդալային դեպք է տեղի ունեցել ՀՀ կառավարության առջեւ։ Երբ կրկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պաշտպանելու համար ոստիկանության տարբեր վարչություններից կառավարության շենքի մոտ են կանչել, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Սուքիասյանը, մոտենալով կառավարության շենքին, սկսել է հայհոյել:

Ըստ մեր տեղեկությունների՝ Սուքիասյանը հայհոյախառը արտահայտություններ է արել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որին ներկա են եղել բազմաթիվ ոստիկաններ: Մի հատվածը փորձել է հանդարտեցնել նրան՝ հայտարարելով, որ կառավարության շենքից կլսեն այդ ամենը, սակայն Սուքիասյանն անդրդվելի է մնացել ու շարունակել հայտարարել, որ ինքը արտահայտում է ոչ թե իր, այլ ամբողջ ոստիկանական համակարգի ներսի ցասումը: Բանն այն է, որ նշված օրը՝ ախատանքային ժամից հետո՝ 19.30-ի սահմաններում, հրահանգվել է «պաշտպանական» հավաք իրականացնել, ինչը հունից հանել է Վարդան Սուքիասյանին: Վերջինս նշել է, որ ոստիկանական ուժերն արդեն հոգնել են այս իրավիճակից ու այլեւս չեն կարողանում այդ ձեւաչափով աշխատել՝ ամեն վայրկյան «թիկունք» կանգնելով վարչապետի ընդդիմադիր թեւին: Մենք տեղեկացանք, որ այս միջադեպի մասին տեղյակ են նաեւ իշխանական մի խումբ պատգամավորներ, որոնք պատրաստվում են Վ. Սուքիասյանին պատժել իր պահվածքի համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս