ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՎ` ԴԵՊԻ ՄԵՐԻՏՈԿՐԱՏԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես հիմա՝ որպես Սերժի հին ընկեր, որի հետ տասը տարվա ճանապարհ եմ անցել, եւ այդ տասը տարվա ընթացքում էլ ու դրանից հետո էլ երբեք ոչ մի անձնական խնդրանքով չեմ դիմել, հիմա դիմում եմ, Սե՛րժ, խնդրում եմ, բա՛ց զուգարանները: Սեր՛ժ, ապացուցի՛ր այս ժողովրդին, որ գոնե մեկ հարց դու կարող ես լուծել: Այլապես ամոթ է, մենք խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջեւ»,-երեկ ահա այսպիսի խնդրանքով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՀՀ երրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին: Այս հայտարարությունից հետո ռուսական «Ռեգնում» գործակալությունը բավականին հետաքրքիր վերնագրով հոդված հրապարակեց. «ՀՀ առաջին նախագահը երրորդից զուգարան մտնելու թույլտվություն է խնդրում, որպեսզի երկրում մերիտոկրատիա կառուցի»: Նշենք, որ Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարել էր. «Երբ գանք իշխանության, իսկ դա հաստատ է լինելու, չկասկածեք, մենք պետք է ձգտենք ստեղծել մերիտոկրատիկ պետություն»: Մերիտոկրատիա՝ կարելի է թարգմանել արժանավորների պետություն, այսինքն՝ գլխավոր սկզբունքը լինելու է կադրերի արժանիքը. ով ինչ պաշտոնի արժանի է, դրանից ավելին չի զբաղեցնելու:




Լրահոս