
Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից:
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։ Գոհունակությամբ արձանագրվեց, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը մնում է կայուն եւ հանգիստ:
Կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում ՝ էներգետիկայի ոլորտում։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին՝ կապված հունիսին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: