Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բացել է Բունդեսլիգայի հերթական տուրի՝ «Վոլֆսբուրգի» հետ խաղի հաշիվը։
Նորվեգացին գերազանցել է մրցաշարի՝ մինչև 21 տարեկան խաղացողների կողմից խփած գոլերի քանակով ռեկորդը՝ խփելով իր 37-րդ գնդակը Բունդեսլիգայում։
Նախկին այս ռեկորդը պատկանում էր Հոլանդի թիմակցին՝ Ջեյդոն Սանչոյին․ մինչև 21 տարեկան դառնալը նա Գերմանիայի առաջնությունում 36 գոլ էր խփել։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Հոլանդը դարձել է 24 գոլի հեղինակ։