
Այսօր Ծիծեռնակաբերի հուշահամալիր է այցելեցլ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտանիքի անդամների ուղեկցությամբ։
Երկրորդ նախագահի հետ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու են եկել նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, և թոռները։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ընտանիքի հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լրագրողների հարցերին ի պատասխան նա նշեց. «Օրվա խորհրդի հետ կապված ես ուղերձ եմ հղել, կարող եք ծանոթանալ»:
Նշենք, որ Սերժ Սարգսյանին ուղեկցում էին արցախյան գեներալներ Լեւոն Մնացականյանը, Սամվել Կարապետյանը (Օգանովսկի):