
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, օգտագործելով «ցեղասպանություն» բառը 1915 թ. իրադարձությունների մասին, մեծ սխալ թույլ տվեց Թուրքիայի հետ կապված: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
«Հայկական սփյուռքի պնդումները հաստատելու փոխարեն, Բայդենը պետք է կոչ աներ հետաքննել այս իրադարձությունները: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ դա լուրջ հարված է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին, և Բայդենի հայտարարությունները անհետևանք չեն մնա:
Չնայած Բայդենի պնդումներին՝ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն չի եղել, և Բայդենի հայտարարությունները իրավական հիմքեր չունեն», – նշված է վարչակազմի հայտարարության մեջ։