Բայդենի հայտարարությունը իրար է խառնել Անկարային ու Բաքվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարները շտապել են զանգահարել միմյանց` «քննարկելու ստեղծված իրավիճակը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլույի և Ջեյհուն Բայրամովի միջև:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու երկրների նախագահները քննարկել են «համատեղ քայլերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը կարող են ձեռնարկել` վերջին իրադարձությունների լույսի ներքո»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակել է որպես «պատմական սխալ»՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այդ հայտարարությունն անընդունելի է համարում:

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է «պատմական փաստերը խեղաթյուրելու» մեջ:




Լրահոս