
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Կալյարի»-ի դեմ խաղի «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 24 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը:
Սերիա Ա-ի 33-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցի «Կալյարի»-ի դեմ: Հանդիպումը կկայանա ապրիլի 25-ին:
«Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդն է և ունի 55 միավոր: