ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու մասին քննարկումները հայրենի քաղաքական դաշտում չեն ավարտվում: Դրանք ակտիվացան հատկապես ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` ապագայում նախագահ «նշանակվելու» որոշմամբ, որին հաջորդեց Պուտինի մտերիմի համարում ունեցող Քոչարյանի հարցազրույցը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Մեդիամաքս»-ին տված վերջին հարցազրույցը կազմակերպվել է Մոսկվայից, քանի որ Քոչարյանը նախօրեին է վերադարձել Երեւան: Բացի այդ, «Ժողովուրդ»-ի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ երկրորդ նախագահը Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինին եւ, բնականաբար, քննարկել իր ապագայի հարցերը: Ըստ լուրերի` Պուտինը Քոչարյանին ասել է, որ կարող է անել այն, ինչ ուզում է, բայց առանց իր հետ ունեցած հարաբերություններն ու Ռուսաստանի անունը շահարկելու:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ