Բայդենի ելույթը կարող է առաջացնել քաղաքական հետեւանքներ. միջազգային փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը: ArmLur.am-ը խոսել է  իրավաբանական գիտությունների դոցենտ, միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի հետ՝ հասկանալու համար, թե իրավական ու քաղաքական առումով ինչ հետևանքներ կարող են լինել ԱՄՆ նախագահի՝ «Ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց հետո։

«Ինքնին Բայդենի կողմից արված հայտարարությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական է եւ դա ընդամենը փաստում է, որ ԱՄՆ ղեկավարը կիրառում է ինքնին եզրույթը, որը միջազգայնորեն ճանաչված է եւ միատեսակ է ընկալվում: Քանի որ Եղեռն բառը տարբեր մեկնաբանություների տեղիք է տալիս, ապա ցեղասպանություն բառի օգտագործումը, այսինքն՝ Genocide բառի օգտագործումը, դիտվում է որպես փաստ, որը երկրի ղեկավար ընդունելի է դիտում:

Դա նշանակում է, որ դրանից հետո պետք է իրականացվեն որոշակի ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ, իրավական առումով այն հետեւանքներ կարող է առաջացնել միայն այն դեպքում, երբ Սենատը արդեն տա իր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ եւ ճանաչի Ցեղասպանությունը: Ավելին՝ եթե նայում ենք պատմությանը, ապա 1981 թվականին Ռեյգանն այն օգտագործել է մեկ անգամ ու հետեւանքներ չի եղել, այսինքն՝ 40 տարի առաջ այն կիրառվել է որպես եզրույթ։ Դրա համար այս տեսանկյունից ընդամենը պետք է փաստել ղեկավարի կողմից ցեղասպամություն բառի օգտագործումը, բայց չենք կարող ասել, թե այն ինչ հետեւաքներ կբերի: Բայդենի ելույթը կարող է առաջացնել քաղաքական հետեւանքներ, այլ ոչ թե իրավական: Եթե Սենատի կողմից ընդունվի եւ ասեն՝ այո դա ցեղասպանություն է, ապա այդ դեպքում իրավական հետեւանքներ կլինեն, քաղսքական առումով սա ռեզոնաս առաջացնող է, իրավականով՝ ոչ:

Ք․ Մ․




Լրահոս