
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ու հյուպատոսություններն առաջիկա երկուշաբթի և երեքշաբթի օրերին անվտանգության նկատառումներից ելնելով փակ են լինելու, հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության, պատճառը նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի հնարավոր ակցիաների անցկացումն է:
«Բողոքի ակցիաներ կարող են անցկացվել Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հիշատակի վերաբերյալ Սպիտակ տան հայտարարությունից հետո: Նախազգուշական նկատառումներից ելնելով՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը և Ադանայում ու Իզմիրում ԱՄՆ հյուպատոսությունները փակ են լինելու ամենօրյա սպասարկման և վիզային աջակցման համար ապրիլի 26-ին և 27-ին»,- ասված է տարածված հաղորդագրությունում: